Աֆղանստանը՝ հումանիտար աղետի եզրին
https://parstoday.ir/hy/news/west_asia-i150718-Աֆղանստանը_հումանիտար_աղետի_եզրին
Աֆղանստանի մասնավոր հատվածի ակտիվիստները զգուշացրել են, որ եթե Միացյալ Նահանգները չազատի այդ երկրի սառեցված արտաքին ակտիվները, Աֆղանստանին մեկ ամսից կկանգնի հումանիտար և տնտեսական աղետի դիմաց:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 15, 2021 04:24 Asia/Tehran
  •  Աֆղանստանը՝ հումանիտար աղետի եզրին

Աֆղանստանի մասնավոր հատվածի ակտիվիստները զգուշացրել են, որ եթե Միացյալ Նահանգները չազատի այդ երկրի սառեցված արտաքին ակտիվները, Աֆղանստանին մեկ ամսից կկանգնի հումանիտար և տնտեսական աղետի դիմաց:

Ըստ Քաբուլից իրանի ռադիոհեռուստատեսության լրատվական գործակալության հաղորդման; Աֆղանստանի քաղաքացիների կյանքի պայմանների նկատմամբ միջազգային հանրության  անուշադրությունը կարող է մեծ աղետի առջև կանգնեցնել  այդ երկիրը:

Որոշ տեղեկությունների համաձայն՝ թալիբների իշխանության գալու պատրվակով,  ԱՄՆ -ը սառեցրել է Աֆղնաստանին պատկանող  9 միլիարդ դոլարի ակտիվները, անտեսելով այն հանգամանքը, որ աֆղանցիներն ունեն այդ գումարի կարիքը: 

Հաղորդման մեջ ասվում է, որ Աֆղանստանում հազարավոր պատերազմական  փախստականներ, որոնք ամիսներ շարունակ ապաստանել են մայրաքաղաք Քաբուլում, ապրում են ծայրահեղ աղքատության պայմաններում և նույնիսկ չունեն   վրաններ ամառվա շոգից պատսպարվելու և գիծերը քնելու համար: 

Մոտավոր հաշվարկների համաձայն, Աֆղանստանում տեղահանվել է մոտ 3,5 միլիոն մարդ: