Իրանի վառելիքի տանկերները մտել են Լիբանան
https://parstoday.ir/hy/news/west_asia-i150842-Իրանի_վառելիքի_տանկերները_մտել_են_Լիբանան
Լիբանանյան ԶԼՄ-ները հայտարարել են, որ Իրանի վառելիքի տանկերները մտել են այս երկրիր:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 16, 2021 07:17 Asia/Tehran

Լիբանանյան ԶԼՄ-ները հայտարարել են, որ Իրանի վառելիքի տանկերները մտել են այս երկրիր:

Հինգշաբթի օրը «Լիբանան-24» հեռուստատեսությունը տարածելով մի տեսագրություն հայտարարել է, որ Իրանի մոզութ կրող տանկերները մտել են Լիբանանի Ալ-Հերմել քաղաքի Հուշ Ալ-Սեյեդ Ալի թաղամաս:

Երկուշաբթի գիշեր ունեցած Ելույթում, Լիբանանի Հեզբոլլահի գլխավոր քարտուղար Սեյեդ Հասան Նասրուլլահը հայտարարել է, որ նավթամթերք կրող առաջն լցանավը ընթացիկ շաբաթվա կիրակի երեկոյան կայանել է Սիրիայի Բանիաս նավահանգստում և հինգշաբթի օրը կսկսվի դեպի լիբանան վառելիքի փոխանցման գործընթացը:

Վերջին շաբաթների ընթացքում Լիբանանում վառելիքի ճգնաժամը սրվել է, այնպես որ ելեկտրականության անջատման պատճառով որոշ հիվանդանոցներ, հացի փռեր, ընկերություններ և այլ հիմնական ծառայություններ ստիպված են եղել նվազեցնել կամ դադարեցնել իրենց գործունեությունը և լիբանանցիները հերթական անգամ դիմեն ցույցի: