Աֆղանստանի զոհերի հարազատները մերժել են ԱՄՆ-ի ներողությունը
Օգոստոսին Քաբուլում ԱՄՆ-ի ԱԹՍ-երի հարձակման հետևանքով զոհվածների հարազատները մերժել են Վաշինգտոնի ներողությունը:
Նրանք ասել են, որ ԱՄՆ-ի ներողությունը բավական չէ և ամերիկացիները պետք է Աֆղանստանում ներկայանալով, հայտնեն իրենց ներողությունը:
Զոհերի հարազատներից ոմանք նաև հատուցում են պահանջել:
Քաբուլում ԱՄՆ-ի ԱԹՍ-երի հարձակման հետևանքով զոհվածների հարազատները նաև պահանջել են պատժել այդ հարձակման հեղինակներին:
ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինն ավելի վաղ ներողություն էր խնդրել օգոստոսին Քաբուլում ԱՄՆ-ի ԱԹՍ-երի հարձակման հետևանքով մի շարք աֆղան խաղաղ բնակիչների սպանության համար:
Դեպքից հետո ԱՄՆ-ն հայտարարեց, որ բանակի անօդաչու թռչող սարքը մի քանի հրթիռ է արձակել Քաբուլի օդանավակայանի մոտակայքում ԻԼԻՊ ահաբեկչական խմբավորման մահապարտ ահաբեկչի ավտոմեքենայի ուղղությամբ: ԱՄՆ-ի ռազմական անօդաչու թռչող սարքի հարվածի հետևանքով զոհվել են 12 խաղաղ բնակիչներ, այդ թվում ՝ վեց երեխա: