Քարբալայում տեղի են ունեցել հակասիոնիստական ​​ցույցեր
https://parstoday.ir/hy/news/west_asia-i151804-Քարբալայում_տեղի_են_ունեցել_հակասիոնիստական_ցույցեր
Իմամ Հոսեյնի նահատակության քառասունօրյակի ուխտավորները ցույց են անցկացրել Քարբալայում՝ դատապարտելով Էրբիլի խորհրդաժողովը որի նպատակն է կարգավորել հարաբերությունները Երուսաղեմի օկուպացիոն ռեժիմի հետ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 27, 2021 14:39 Asia/Tehran

Իմամ Հոսեյնի նահատակության քառասունօրյակի ուխտավորները ցույց են անցկացրել Քարբալայում՝ դատապարտելով Էրբիլի խորհրդաժողովը որի նպատակն է կարգավորել հարաբերությունները Երուսաղեմի օկուպացիոն ռեժիմի հետ:

Շիաների երրորդ իմամ Հուսեյնի նահատակության քառասնօրյակի նախօրեին, Քարբալայի բնակիչներմ իրենց խիստ բողոքն են հայտնել Սիոնիստական ​​ռեժիմի հետ հարաբերությունների կարգավորման դեմ և կարգախոսներ հնչեցրել ԱՄՆ -ի, Սիոնիստական ​​ռեժիմի  և դավաճանների դեմ:

Իրաքի «Ասահբ Ահլ ալ-Հաղ» շարժման գլխավոր քարտուղարի տեղակալ Մոհամմեդ ալ-Թաբաթաբային ցույցի ժամանակ ասել է.«Այս համաժողովները փորձեր են ուղղված  Սիոնիստական ​​ռեժիմի վերակենդանացմանը, սակայն Պաղեստինը ավանդ է բոլոր ազատ և պատվավոր մարդկանց ձեռքին, ուստի խստորեն դատապարտում ենք ցանկացած հարաբերությւոնների նորմալացում»:

Ուրբաթ օրը Իրաքի Քուրդիստանի Էրբիլ քաղաքում կայացել է Սիոնիստական ​​ռեժիմի հետ հարաբերությունների կարգավորմանն աջակցող համաժողով, որն արժանացել է իրաքյան քաղաքական ու կրոնական գործիչների բողոքին:

Համագումարից հետո Իրաքի դատական ​​իշխանությունը մասնակիցների ձերբակալման հրաման է արձակել: