Քարբալայում տեղի են ունեցել հակասիոնիստական ցույցեր
Իմամ Հոսեյնի նահատակության քառասունօրյակի ուխտավորները ցույց են անցկացրել Քարբալայում՝ դատապարտելով Էրբիլի խորհրդաժողովը որի նպատակն է կարգավորել հարաբերությունները Երուսաղեմի օկուպացիոն ռեժիմի հետ:
Շիաների երրորդ իմամ Հուսեյնի նահատակության քառասնօրյակի նախօրեին, Քարբալայի բնակիչներմ իրենց խիստ բողոքն են հայտնել Սիոնիստական ռեժիմի հետ հարաբերությունների կարգավորման դեմ և կարգախոսներ հնչեցրել ԱՄՆ -ի, Սիոնիստական ռեժիմի և դավաճանների դեմ:
Իրաքի «Ասահբ Ահլ ալ-Հաղ» շարժման գլխավոր քարտուղարի տեղակալ Մոհամմեդ ալ-Թաբաթաբային ցույցի ժամանակ ասել է.«Այս համաժողովները փորձեր են ուղղված Սիոնիստական ռեժիմի վերակենդանացմանը, սակայն Պաղեստինը ավանդ է բոլոր ազատ և պատվավոր մարդկանց ձեռքին, ուստի խստորեն դատապարտում ենք ցանկացած հարաբերությւոնների նորմալացում»:
Ուրբաթ օրը Իրաքի Քուրդիստանի Էրբիլ քաղաքում կայացել է Սիոնիստական ռեժիմի հետ հարաբերությունների կարգավորմանն աջակցող համաժողով, որն արժանացել է իրաքյան քաղաքական ու կրոնական գործիչների բողոքին:
Համագումարից հետո Իրաքի դատական իշխանությունը մասնակիցների ձերբակալման հրաման է արձակել: