Թուրքիայի Զինուժը սկսել է նորագույն ինքնագնաց ցամաքային մեքենաներ կիրառել
https://parstoday.ir/hy/news/west_asia-i152364-Թուրքիայի_Զինուժը_սկսել_է_նորագույն_ինքնագնաց_ցամաքային_մեքենաներ_կիրառել
Թուրքիայի Զինված ուժերը սկսել է ինքնագնաց ցամաքային մեքենաներ կիրառել մարտական և ոչ մարտական վտանգավոր գործողությունների իրականացման համար:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 04, 2021 14:14 Asia/Tehran
  • Թուրքիայի Զինուժը սկսել է նորագույն ինքնագնաց ցամաքային մեքենաներ կիրառել

Թուրքիայի Զինված ուժերը սկսել է ինքնագնաց ցամաքային մեքենաներ կիրառել մարտական և ոչ մարտական վտանգավոր գործողությունների իրականացման համար:

Այս մասին տեղեկացրել է թուրքական Daily Sabah պարբերականը՝ հղում անելով երկրի ազգային պաշտպանության նախարարությանը:

Գերատեսչության տվյալներով՝ ACROB IKA շարժական համալիրները հեռակառավարմամբ կարող են հետախուզական և դիտորդական գործողություններ կատարել՝ տարբեր խոչընդոտներ հաղթահարելով, այդ թվում՝ ջրային:

Նշվում է, որ այդ սպառազինման օգնությամբ թուրքական բանակի ցամաքային ստորաբաժանումներին կհաջողվի նվազագույնի հասցնել անձնակազմի կորուստները, քանի որ համալիրները թույլ են տալիս հետախուզություն իրականացնել հակառակորդի կրակի տակ գտնվող վտանգավոր գոտիներում:

tert.am