Թուրքական կործանիչները թռիչքներ են կատարել Նախիջևանի երկնքում
https://parstoday.ir/hy/news/west_asia-i152590-Թուրքական_կործանիչները_թռիչքներ_են_կատարել_Նախիջևանի_երկնքում
Թուրքական ազգայնական ուղղվածության «Türkiye gazetesi» պարբերականը անդրադարձել է Նախիջևանում անցկացվելիք թուրք-ադրբեջանական հերթական զորավարժություններին՝ այն դիտարկելով վերջին օրերին խորացող Իրան-Ադրբեջան հարաբերությունների լարվածության համատեքստում:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 07, 2021 12:48 Asia/Tehran
  • Թուրքական կործանիչները թռիչքներ են կատարել Նախիջևանի երկնքում

Թուրքական ազգայնական ուղղվածության «Türkiye gazetesi» պարբերականը անդրադարձել է Նախիջևանում անցկացվելիք թուրք-ադրբեջանական հերթական զորավարժություններին՝ այն դիտարկելով վերջին օրերին խորացող Իրան-Ադրբեջան հարաբերությունների լարվածության համատեքստում:

Ըստ աղբյուրի բնորոշման՝ «Անսասան եղբայրություն 2021» անունով երկկողմ հարձակողական-մարտավարական զորավարժությունը Թուրքիայի և Ադրբեջանի յուրօրինակ պատասխանն է Նախիջևանի սահմանին Իրանի անցկացրած զորավարժություններին:Հրապարակման համաձայն՝ նախիջևանյան այդ զորավարժության փորձերի ընթացքում թուրքական ռազմական ինքնաթիռները թռիչքներ են կատարել Նախիջևանի երկնքում:Թուրքական կայքն ուշադրություն է հրավիրում այն հանգամանքի վրա, որ թռիչքները կատարվել այն ընթացքում, երբ Վրաստանում տեղի էր ունենում Վրաստան-Թուրքիա-Ադրբեջան պաշտպանության նախարարների հանդիպումը և ստորագրվում ռազմական ու անվտանգային ոլորտներին առնչվող պայմանագրեր։

ermenihaber.am