Եթե պետք լինի, Թուրքիան զորք կուղարկի Սիրիա. Դավութօղլու
https://parstoday.ir/hy/news/west_asia-i15271-Եթե_պետք_լինի_Թուրքիան_զորք_կուղարկի_Սիրիա._Դավութօղլու
Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն հայտարարել է, որ անհրաժեշտության դեպքում Անկարան կարող է ցամաքային զորքեր ուղարկել Սիրիա:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 04, 2016 10:27 Asia/Tehran
  • Եթե պետք լինի, Թուրքիան զորք կուղարկի Սիրիա. Դավութօղլու

Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն հայտարարել է, որ անհրաժեշտության դեպքում Անկարան կարող է ցամաքային զորքեր ուղարկել Սիրիա:

«Եթե անհրաժեշտություն լինի, մենք զորք կուղարկենք Սիրիա: Մենք կանենք ամեն ինչ մեր երկրի անվտանգությունն ինչպես ներսում, այնպես էլ դրա սահմաններից դուրս պաշտպանելու համար: ՄԱԿ-ը շատ բանաձևեր է ընդունել ԻՊ-ի դեմ պայքարում, դրա համար էլ ինչպես ինքնապաշտպանության, այնպես էլ՝ ահաբեկչության դեմ պայքարի համար, այդ որոշումները հիմա ապահովում են մեր գործողությունների օրինականությունը»,-ասել է Դավութօղլուն Al Jazeera Turk-ի հետ հարցազրույցի ժամանակ:

Միևնույն ժամանակ նա հավելել է, որ թուրքական իշխանությունները, նախկինի նման, նախընտրում են միջազգային պայմանավորվածությունները, իսկ ինչ վերաբերում է ԻՊ-ի գործունեությանը, ապա այն վերաբերում է բոլորին:

analitik.am

4/5/2016