Ղանդահարի մզկիթում տեղի ունեցած պայթյունի զոհերի թիվն աճում է
Աֆղանստանի Ղանդահար նահանգի համանունք աղաքի շիաների մզկիթում տեղի ունեցած պայթյունի հետևանքով. մինչ այժմ զոհվել է 32 և վիրավորվել է 53 մարդ:
Քաբուլից Իրանի ռադիոհեռուստատեսության հաղորդմամբ, այսօր միջօրեին ուրբաթօրյան աղոթքի անցկացման պահին Ղանդահար քաղաքի Իմամ Բարգահ կոչվող Բիբի Ֆաթեմե մզկիթի մուտքի մոտ ու մզկիթի ներսում երկու պայթյուն է որոտացել:
Ավելի վաղ, հղում անելով Աֆղանստանի անվտանգության աղբյուրներին, Ալ-Ջազիրա հեռուստաընկերությունը հաղորդե; է, որ նահատակվել է 16 և վիրավորվել՝ 53 մարդ:
Մինչ այժմ ոչ մի խմբավորում չի ստանձնել հարձակման պատասխանատվությունը և թալիբների պատասխանատուները նույնպես այս կապակցությամբ կարծիք չեն հայտնել:
Ըստ այս հաղորդման այս մզկիթը Ղանադահար նահանգի շիաների ամենամեծ մզկիթն է:
Անցյալ ուրբաթ օրը նույնպես Աֆղանստանի Կունդուզ նահանգում գտնվող շիաների մի մզկիթ մահապարտական հարձակման թիրախ էր դարձել, ինչի հետևանքով նահատակվել էր ավելի քան 200 մարդ:
Աֆղանստանի Կունդուզ նահանգի հարձակման պատասխանատվութնունը իր վրա էր վերցրել ԻԼԻՊ ահաբեկչական խմբավորումը: