Թուրքիայի ԶՈՒ-ում ծառայում է մոտ 613.419 մարդ
Թուրքիայի զինված ուժերի (ԶՈՒ) Գլխավոր շտաբը հրապարակել է թուրքական բանակի թվաքանակի մասին տվյալներ:
Ինչպես հաղորդում է ermeniahaber-ը՝ հղում կատարելով թուրքական «Yenisafak» պարբերականին, 2016թ. մայիս ամսվա դրությամբ Թուրքիայի ԶՈՒ-ում ծառայում է 613 հազար 419 հոգի, որոնցից 358-ը գեներալներ և ծովակալներ են: Նշյալ գեներալներից 325-ը ծառայում են կենտրոնական հրամանատարությունում, 32-ը`Ժանդարմերիայում, իսկ մեկ գեներալ էլ ծառայում է Թուրքիայի առափնյա անվտանգության ուժերում:
Թուրքիայի զինված ուժերում կա 39 հազար 353 սպա և 96 հազար 593 հզ. ենթասպա: Իսկ Ժանդարմերիայում ծառայություն են անցնում 21.597 հզ. պայմանագրային զինծառայող: Կրտսեր հրամանատարների թիվը հասնում է 73 հազար 716-ի, իսկ պահեստային սպաների թիվը 7087-ի:
armedia.am
5/5/2016