«Թալիբան». Մեզ չճանաչելը հետևանքներ կունենա աշխարհի համար
https://parstoday.ir/hy/news/west_asia-i154570-Թալիբան_._Մեզ_չճանաչելը_հետևանքներ_կունենա_աշխարհի_համար
«Թալիբան»-ի ներկայացուցիչը զգուշացրել է, որ Աֆղանստանում թալիբների կառավարությանը պաշտոնապես չճանաչելը հետևանքներ կունենա տարածաշրջանի և աշխարհի համար:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Հոկտեմբեր 31, 2021 18:18 Asia/Tehran
  • «Թալիբան». Մեզ չճանաչելը հետևանքներ կունենա աշխարհի համար

«Թալիբան»-ի ներկայացուցիչը զգուշացրել է, որ Աֆղանստանում թալիբների կառավարությանը պաշտոնապես չճանաչելը հետևանքներ կունենա տարածաշրջանի և աշխարհի համար:

Թասնիմ լրատվական գործակալության հաղորդման համաձայն, խոսքն ուղղելով ԱՄՆ-ին և աշխարհի այլ երկրներին, Զաբիհուլլահ Մուջահիդն ասել է.«Թալիբներին չճանաչելը և Աֆղանստանի ակտիվները չազատելը խնդիրներ կառաջացնեն այդ երկրի և աշխարհի համար»։

«Թալիբան» խմբավորման խոսնակը հույս է հայտնել, որ աշխարհը մոտ ապագայում կճանաչի թալիբներին՝ հավելելով. «Վերջերս Մոսկվայում կայացած հանդիպմանը երկրներն անուղղակիորեն դիմել են թալիբներին՝ որպես կառավարություն»։

Զաբիհուլլահ Մուջահիդը բոլոր երկրներին կոչ է արել ակտիվացնել իրենց քաղաքական ներկայացուցչությունն Աֆղանստանում։

Նա նաև ընդգծել է, որ թալիբները թույլ չեն տա որևէ երկրի ռազմաբազա հիմնել Աֆղանստանում։

Թալիբները Աֆղանստանում իշխանության են եկել օգոստոսի 15-ից: Սակայն ոչ մի երկիր դեռ պաշտոնապես չի ճանաչել խմբավորման  ժամանակավոր կառավարությունը: