Քաբուլում տեղի ունեցած պայթյունների հետևանքով զոհվել և վիրավորվել են տասնյակ մարդիկ
https://parstoday.ir/hy/news/west_asia-i154718-Քաբուլում_տեղի_ունեցած_պայթյունների_հետևանքով_զոհվել_և_վիրավորվել_են_տասնյակ_մարդիկ
Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլում տեղի ունեցած երկու պայթյունների հետևանքով զոհվել և վիրավորվել են տասնյակ մարդիկ։
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Նոյեմբեր 02, 2021 16:51 Asia/Tehran
  • Քաբուլում տեղի ունեցած պայթյունների հետևանքով զոհվել և վիրավորվել են տասնյակ մարդիկ

Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլում տեղի ունեցած երկու պայթյունների հետևանքով զոհվել և վիրավորվել են տասնյակ մարդիկ։

Իրանի ռադիոհեռուստատեսության լրատվական ծառայության հաղորդման համաձայն՝ Քաբուլի անվտանգության աղբյուրները հայտնել են, որ Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլի զինվորական հիվանդանոցի մոտ տեղի ունեցած  երկու պայթյունների հետևանքով զոհվել է մոտ 15 մարդ, ևս 35-ը վիրավորվել են, որոնցից մի քանիսի առողջական վիճակը  ծանր է: 

Ըստ հաղորդումների՝  բազմաթիվ վիրավորների  առողջական վիճակը ծանր լինելու  պատճառով, զոհերի թիվը ամենայն հավանականությամբ կաճի։

Վերջին երկու ամիսներին, Աֆղանստանում թալիբների տեղակայմամբ երկրի տարբեր շրջաններում, հատկապես Քաբուլում տեղի են ունենում  ահաբեկչական հարձակումներ ու պայթյուններ , և այս հարցը քաղաքացիների շրջանում  բողոքի տեղիք է տվել: