Էրդողանը վարչապետի պաշտոնում տեսնու՞մ է սեփական փեսային
Թուրքիայի էներգետիկայի նախագահ Բերաթ Ալբայրակը, Ռեջեփ Թայիփ Էրդողանի փեսան, դիտարկվում է որպես երկրի վարչապետի հնարավոր թեկնածու, հաղորդում է «Deutsche Wirtschafts Nachrichten»-ը:
Էրդողանի կադրային քաղաքականությունը բնութագրվում է համատարած անվստահությամբ բոլորի ու ամենքի նկատմամբ, սակայն որպես բացառություն շարունակում են մնալ ընտանիքի անդամները, նշում է պարբերականը:
Ալբայրակի թեկնածությունը ձեռնտու է ոչ միայն նախագահի հետ բարեկամական կապերի պատճառով: Որպես էներգետիկայի նախարար՝ փեսան օգնեց Էրդողանին այդ ոլորտն ամբողջովին կենտրոնացնել նրա ընտանիքի ձեռքում, որը չափազանց կարևոր է Թուրքիայի ղեկավարի համար, հաշվի առնելով Էրդողանի որդու՝ Բիլյալի, կասկածելի դերակատարությունը ԻՊ հետ նավթային գործարքներում:
Նախորդ տարվա նոյեմբերին Սիրիայի տեղեկատվության նախարար Օմրան Աս-Զոուբին հայտնել էր, որ ԻՊ-ն նավթը տեղափոխում է Էրդողանի որդուն պատկանող փոխադրող ընկերության միջոցով:
Հիշեցնենք՝ այսօր Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն հրաժարական տվեց:
Zham.am
5/5/2016