Արաբական պետությունների լիգան զգուշացրել է Սիոնիստական ​​ռեժիմին` Պաղեստինում բնակավայրերի ընդլայնման կապակցությամբ
(last modified 2021-11-05T14:52:00+00:00 )
Նոյեմբեր 05, 2021 18:22 Asia/Tehran
  • Արաբական պետությունների լիգան զգուշացրել է Սիոնիստական ​​ռեժիմին` Պաղեստինում բնակավայրերի ընդլայնման կապակցությամբ

Արաբական երկրների լիգայի գլխավոր քարտուղարը զգուշացրել է բռնազավթող Սիոնիստական ​​ռեժիմին օկուպացված Պաղեստինի տարածքներում բնակավայրերի ընդլայնման կապակցությամբ:

«Ջավան» լրատվական ակումբի հաղորդման համաձայն, Արաբական լիգայի գլխավոր քարտուղար Ահմեդ Աբուլ Ղեյզը հինգշաբթի օրը հանդիպել է ՄԱԿ-ի ներկայացուցիչ Տոր Վենսլանդի հետ և նախազգուշացնելով Պաղեստինում իսրայելական բնակավայրերի աճի մասին, մտահոգություն է հայտնել  Հորդանան գետի արևմտյան ափին, Երուսաղեմում և բռնազվթված տարածքներում և Ղոդսում  իսրայելական հարձակումների ու հանցագործությունների աճի կապակցությամբ:

Սիոնիստական ​​ռեժիմն ընդլայնել է ավանների կառուցումը, որպեսզի Հորդանան գետի արևմտյան ափից ավելի շատ հողեր միացնի գրավյալ տարածքներին:

Եբրայերեն լեզվով աղբյուրները հայտնել են, որ գրավյալ տարածքներում քաղաքացիական կառավարման պլանավորման և շինարարության բարձրագույն խորհուրդը հավանություն է տվել Հորդանան գետի Արևմտյան ափին 3144 նոր սիոնիստական ​​ավանների կառուցման ծրագրին:

Պիտակ