Աֆղանստանում ռումբերը վնասազերծելու համար կպահանջվի 10 տարի
https://parstoday.ir/hy/news/west_asia-i155196-Աֆղանստանում_ռումբերը_վնասազերծելու_համար_կպահանջվի_10_տարի
Աֆղանստանում ՄԱԿ-ի քաղաքական բյուրոն (UNAMA) հայտարարել է, որ երկրում մնացած ռումբերը վնասազերծելու համար կպահանջվի առնվազն 10 տարի:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Նոյեմբեր 07, 2021 09:06 Asia/Tehran
  • Աֆղանստանում ռումբերը վնասազերծելու համար կպահանջվի 10 տարի

Աֆղանստանում ՄԱԿ-ի քաղաքական բյուրոն (UNAMA) հայտարարել է, որ երկրում մնացած ռումբերը վնասազերծելու համար կպահանջվի առնվազն 10 տարի:

ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, UNAMA-ն շաբաթ օրը հայտարարություն է տարածել, որում նշվում է, որ այս և հաջորդ տարի Աֆղանստանի պատերազմից մնացած ռումբերի և զինամթերքի վնասազերծման ծրագրի շարունակման համար պահանջվում է 150 միլիոն դոլար:

Հաղորդագրության համաձայն՝ այս գումարից 50 մլն դոլարը նախատեսված է այս տարվա համար, ևս 100 մլն դոլարը՝ հաջորդ տարի ականազերծման ծրագրի շարունակման համար։

Աֆղանստանում Խորհրդային Միության և ԱՄՆ ներխուժումից հետո տեղադրված հազարավոր ականներ դեռևս չեն վնասազերծվել և սպառնում են մարդկանց կյանքին: