Սիոնիստ հրամանատար. Իսրայելը կործանման եզրին է
https://parstoday.ir/hy/news/west_asia-i155230-Սիոնիստ_հրամանատար._Իսրայելը_կործանման_եզրին_է
Իսրայելի բանակի պահեստազորի ավագ հրամանատարներից մեկը հայտարարել է, որ ռեժիմը կործանման եզրին է։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 07, 2021 13:30 Asia/Tehran
  • Սիոնիստ հրամանատար. Իսրայելը կործանման եզրին է

Իսրայելի բանակի պահեստազորի ավագ հրամանատարներից մեկը հայտարարել է, որ ռեժիմը կործանման եզրին է։

Ըստ «Ֆարս» լրատվական գործակալության հաղորդման, իսրայելական բանակի պահեստային ուժերի ավագ հրամանատար Իսահակ Բրիկը կիրակի օրը հայտարարել է, որ իսրայելական բանակը պատրաստ չէ պատերազմել մի քանի ճակատում, և որ հնարավոր պատերազմների հետևանքով Իսրայելը միք անի տասնամյակ  հետ է գնալու:

Բրիկը հավելել է, որ այն բարդ իրավիճակը, որով անցել  է ռեժիմը  նախորդ պատերազմների ժամանակ, ոչինչ է մի քանի ճակատներով պատերազմի համեմատ: Պատերազմ, որի ընթացքում ամեն օր հազարավոր հրթիռներ, ռումբեր և անօդաչու սարքեր կուղարկվեն Իսրայելի ուղղությամբ:

Իսրայելի բանակի ներքին ճակատի հրամանատար Ուրի Գորդինը շաբաթ օրը Իսրայելի հեռուստատեսության 12-րդ ալիքին տված հարցազրույցում ասել է, որ Լիբանանի Հեզբոլլահի հետ բախման դեպքում, ռեժիմը մեծ խնդիր կունենա  օկուպացված տարածքների ուղղությամբ հազարավոր հրթիռներ արձակելու հարցում: