Նոյեմբեր 07, 2021 17:45 Asia/Tehran
  • Լիբիայում Թուրքիայի զորքերի ավելացման հավանականությունը մեծ է

Լրատվամիջոցները հայտնել են Լիբիայում ընտրություններից առաջ Թուրքիայի զորքերի թվաքանակի ավելացման հավանականության մասին։

«Ֆարս» լրատվական գործակալության հաղորդմամբ, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Ազգային միասնության կառավարության ղեկավար Աբդուլ Համիդ Դաբիբեն քննարկել են Լիբիայում տեղակայված թուրք զինվորականների թվի ավելացման հարցը։

Երկու ղեկավարներն ուրբաթ օրը պայմանավորվել են, որ Լիբիայի ազգային միասնության կառավարությունը պաշտոնապես պահանջի Տրիպոլիում զինվորական անձնակազմի և խորհրդականների թվի ավելացումը, և որ Լիբիայի անվտանգության ուժերի նոր խումբը վերապատրաստվի Թուրքիայում:

Միջերկրական ծովում և Հյուսիսային Աֆրիկայում իր շահերը պաշտպանելու համար Անկարան միջամտեց Լիբիայում, և Տրիպոլիում (Արևմտյան Լիբիա) պաշտպանեց Ֆայեզ ալ-Սերաջի գլխավորած «Ազգային միասնության կառավարությունը»՝  Արևելյան բանակի հրամանատար Խալիֆա Հաֆթարի ուժերից: Սակայն Լիբիայի խորհրդարանը միաձայն քվեարկել է Թուրքիայի հետ հարաբերությունները խզելու օգտին:

Պիտակ