Էրդողանը Կենտրոնական Ասիայի երկրներին կոչ է արել անցնել թյուրքական այբուբենի
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Կենտրոնական Ասիայի թյուրքալեզու երկրներին կոչ է արել կիրիլիցան փոխարինել ընդհանուր թյուրքական այբուբենով։ Տեղեկությունը հայտնում են ադրբեջանական ԶԼՄ–ները։
Նշվում է, որ Էրդողանն այդ հայտարարությունն արել է Թյուրքական պետությունների կազմակերպության 11-րդ գագաթնաժողովի ժամանակ։
Նա նշել է, որ Թուրքիան, Ադրբեջանը և Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետությունը պատրաստ են անցնել այդ այբուբենին։
Թուրքիայի նախագահը հիշեցրել է, որ այս տարվա սեպտեմբերին ընդունվել է 34–տառանի համաթյուրքական այբուբեն, և նա այդ քայլը պատմական է որակել։ Էրդողանը շեշտել է` կարևոր է, որ Ղազախստանը, Ղրղզստանը, Ուզբեկստանը և Թուրքմենստանը նախաձեռնություն ցուցաբերեն նոր այբուբենին անցնելու համար։
Հիշեցնենք, որ Էրդողանը Ղրղզստանի մայրաքաղաք Բիշքեկում կազմակերպված գագաթնաժողովի շրջանակում հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։