Թալիբան. Մենք թշնամություն չունենք ԱՄՆ-ի հետ
Աֆղանստանում Թալիբանի ժամանակավոր կառավարության արտաքին գործերի նախարարի պաշտոնակատարն ասում է, որ Թալիբների կառավարությունը թշնամություն չունի Միացյալ Նահանգների հետ։
«Ալ-Ջազիրա»-ին տված հարցազրույցում Ամիր Խան Մոթաղին ասել է. «Կատարի մայրաքաղաք Դոհայում բանակցություններ կվարենք ԱՄՆ-ի հետ Աֆղանստանի ակտիվների էմբարգոն չեղարկելու և երկկողմ հարաբերություններում նոր էջ բացելու շուրջ»:
«Թալիբան»-ի ժամանակավոր կառավարության արտգործնախարարի պաշտոնակատարը հավելել է, որ իրական արդարացում չկա կառավարության և միջազգային հանրության կողմից կառավարությունը չճանաչելու համար։
Թալիբների արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Ամիր Խան Մոթաղին հինգշաբթի օրը ծրագրում է մեկնել Դոհա։
Այցի ընթացքում Ամիր Խան Մոթաղին կհանդիպի Եվրամիության, ԱՄՆ-ի և այլ երկրների ներկայացուցիչների հետ և բանակցի Աֆղանստանի հարցերի շուրջ։