Իմրան Խանը քննադատել է Աֆղանստանում ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների ռազմատենչությունը
Դեկտեմբեր 19, 2021 18:34 Asia/Tehran
Պակիստանի վարչապետը քննադատել է Աֆղանստանում ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների ռազմատենչությունը, հաղորդում է Fars News գործակալությունը:
Անդրադառնալով Աֆղանստանում տիրող ճգնաժամային իրավիճակին, Իմրան Խանն ասել է. «Այն ամենն ինչ արեցին միջազգային տերություններն Աֆղանստանում, խելագարություն էր, քանի որ նրանք փորձում էին իրենց նպատակներին հասնել պատերազմի միջոցով»։
Պակիստանի վարչապետը զգուշացրել է, որ եթե միջազգային հանրությունը ժամանակին չօգնի Աֆղանստանին, ապա այդ երկրում հումանիտար ճգնաժամ կառաջանա։
Իմրան Խանը հավելել է.«Աֆղանստանը կրկին կարող է դառնալ ահաբեկիչների ապաստարանը»:
Պիտակ