Եմենի բանակն ամերիկյան անօդաչու թռչող սարք է խոցել
Դեկտեմբեր 25, 2021 14:30 Asia/Tehran
Եմենի բանակը հայտարարել է, որ Ալ-Ջաուֆ նահանգում բանակին հաջողվել է խոցել ամերիկյան արտադրության անօդաչու թռչող սարք:
Եմենի զինված ուժերի խոսնակ Յահյա Սարին շաբաթ օրը հայտարարել է, որ Եմենի հակաօդային պաշտպանության համակարգը խոցել է ամերիկյան արտադրության Scan Eagle լրտեսական տեսակի անօդաչու թռչող սարքը։
Սարին հավելել է. «Այս անօդաչու թռչող սարքը խոցվել է անցած գիշեր՝ թշնամու գործողության ժամանակ Ալ-Ջաու նահանգի Խաբ Վալշաֆ քաղաքի Էլիթեմե շրջանում»:
Պիտակ