Թալիբան. Պատժամիջոցները նշանակում են Աֆղանստանի ժողովրդի հավաքական պատիժ
«Թալիբան»-ի ժամանակավոր կառավարության ներքին գործերի նախարարի պաշտոնակատարն ասել է, որ ԱՄՆ-ի կողմից Աֆղանստանի կենտրոնական բանկի ակտիվների արգելափակումը նշանակում է հավաքական պատիժ՝ աֆղանների համար:
Սերաջեդդին Հաղանին հայտարարել է.«Աֆղանստանում թալիբների կառավարությունը չճանաչելու աշխարհի համառությունը և ԱՄՆ-ի կողմից երկրի ակտիվների սառեցումը, հանգեղրել է աֆղանցի ժողովրդի տառապանքին ու ցավին»:
«Թալիբան»-ի ժամանակավոր կառավարության ներքին գործերի նախարարի պաշտոնակատարը, հերքելով «Հաղանի» խմբակցության հասցեին հնչեցված՝ ահաբեկչական լինելու մեղադրանքներն, ասել է. «Դրա նպատակը պառակտում արաջացնելն էր, որը ձախողեց»:
Թալիբների ժամանակավոր կառավարության ղեկավար մոլլա Մոհամմեդ Հասան Ախունդը Քաբուլում կայացած «Աֆղանստանի տնտեսություն» խորագրով հանդիպման ժամանակ ասել է.«ԱՄՆ-ի կողմից երկրի ակտիվների սառեցումը Աֆղանստանի տնտեսական ճգնաժամի հիմնական պատճառն է»:
ԱՄՆ-ն արգելափակել է Աֆղանստանի մոտ 10 միլիարդ դոլարի ակտիվները։