Սանաա. Միացյալ Նահանգները ցանկանում է թալանել Եմենը, ոչ թե խաղաղություն հաստատել
https://parstoday.ir/hy/news/west_asia-i163136-Սանաա._Միացյալ_Նահանգները_ցանկանում_է_թալանել_Եմենը_ոչ_թե_խաղաղություն_հաստատել
Եմենի բանակի շտաբի պետի տեղակալը հայտարարել է, ԱՄՆ-ը շահագրգռված չէ Եմենում խաղաղություն հաստատելու հարցում:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Հունվար 31, 2022 11:03 Asia/Tehran
  • Սանաա. Միացյալ Նահանգները ցանկանում է թալանել Եմենը, ոչ թե խաղաղություն հաստատել

Եմենի բանակի շտաբի պետի տեղակալը հայտարարել է, ԱՄՆ-ը շահագրգռված չէ Եմենում խաղաղություն հաստատելու հարցում:

Al-Masira-ի հաղորդմամբ՝ երկուշաբթի օրը, Եմենի բանակի գլխավոր շտաբի պետի տեղակալ Ալի ալ Մուշկին, ՄԱԿ-ի հանձնախմբի պետի տեղակալ Դանիելա Քրոսլակի հետ հանդիպման ժամանակ ասել է. «Միացյալ Նահանգները չի ցանկանում Եմենում խաղաղություն հաստատել և միայն այլ նպատակներ է հետապնդում, ինչպիսիք են Եմենի ժողովրդի ռեսուրսներն ու եկամուտների թալանելը և այնտեղ իր իշխանությունը հաստատելը»։

Ալ-Մուշակին հայտարարել է, որ Եմենի ժողովուրդը և  իշխանությունները, մինչև անկախության և ազատության հասնելը կշարունակեն իրենց պայքարն ու դիմադրությունը բռնազավթող ագրեսորների և նրանց վարձկանների դեմ:

Եմենի բանակի գլխավոր շտաբի պետի տեղակալը ՄԱԿ-ին մեղադրել է Արաբական լիգայի երկրների ու նրա վարձկանների կողմից Եմենի ժողովրդի դեմ իրականացվող անհիմն ճնշումներն ու ագրեսիան արդարացնելու մեջ։

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio