«Եմենի փոթորիկ 3» օպերացիան և ՊԾՀԽ-ի երկրների ֆոնդային ինդեքսների անկումը
https://parstoday.ir/hy/news/west_asia-i163190-Եմենի_փոթորիկ_3_օպերացիան_և_ՊԾՀԽ_ի_երկրների_ֆոնդային_ինդեքսների_անկումը
Լրատվական աղբյուրները հաղորդում են «Եմենի փոթորիկ 3» գործողությունից հետո Պարսից ծոցի համագործակցության խորհրդի երկրների հիմնական ֆոնդային շուկաների փլուզման մասին։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 31, 2022 14:51 Asia/Tehran
  • «Եմենի փոթորիկ 3» օպերացիան և ՊԾՀԽ-ի երկրների ֆոնդային ինդեքսների անկումը

Լրատվական աղբյուրները հաղորդում են «Եմենի փոթորիկ 3» գործողությունից հետո Պարսից ծոցի համագործակցության խորհրդի երկրների հիմնական ֆոնդային շուկաների փլուզման մասին։

Ալ-Մայադին լրատվական ցանցի հաղորդման համաձայն.«Երկուշաբթի օրը Դուբայի ֆոնդային ինդեքսն ընկել է «Եմենի փոթորիկ 3» գործողության պատճառով:

Հաղորդման համաձայն, Դուբայի հիմնական ֆոնդային ինդեքսն այսօր ընկել է 1,2 տոկոսով, ինչի հետևանքով նրա բոլոր ենթաինդեքսները կտրուկ անկում են ապրել:

Դուբայի ազգային բանկի բաժնետոմսերը նույնպես ընկել են 4 տոկոսով։ Աբու Դաբիի ֆոնդային ինդեքսը նույնպես նվազել է 0,2 տոկոսով։

Կատարում հիմնական ֆոնդային ինդեքսը նվազել է 0,1 տոկոսով։ Կատարի առևտրային բանկը նվազել է 2,9 տոկոսով, իսկԿատարի իսլամական բանկը 0,9 տոկոսով:

Եմենի զինված ուժերի խոսնակ Յահյա Սարին այսօր հայտարարել է «Եմենի փոթորիկ 3» կոչվող բանակի լայնածավալ գործողության մասին ԱՄԷ-տարածքում։

Անցյալ շաբաթ, «Եմենի փոթորիկ 1» և «Եմենի փոթորիկ 2» անուներով գործողություններում Եմենի զինված ուժերը հրթիռներով  և անօդաչու թռչող սարքերով թիրախավորել են Աբու Դաբին ու Դուբայը։