Իրաքում ութ մարդ է զոհվել թուրքական բանակի հասցրած հարվածների հետեւանքով
https://parstoday.ir/hy/news/west_asia-i163376-Իրաքում_ութ_մարդ_է_զոհվել_թուրքական_բանակի_հասցրած_հարվածների_հետեւանքով
Թուրքական բանակը մի քանի հարվածներ Է հասցրել, այդ թվում՝ օդուժի կիրառմամբ, Իրաքի Նեյնավայի նահանգի Մահմուր քաղաքին. զոհվել Է ութ մարդ եւ 17-ը վերքեր են ստացել: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է RUDAW քրդական գործակալությունը՝ վկայակոչելով առողջապահության ներկայացուցիչների:
(last modified 2025-08-05T04:59:57+00:00 )
Փետրվար 02, 2022 14:44 Asia/Tehran
  • Իրաքում ութ մարդ է զոհվել թուրքական բանակի հասցրած հարվածների հետեւանքով

Թուրքական բանակը մի քանի հարվածներ Է հասցրել, այդ թվում՝ օդուժի կիրառմամբ, Իրաքի Նեյնավայի նահանգի Մահմուր քաղաքին. զոհվել Է ութ մարդ եւ 17-ը վերքեր են ստացել: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է RUDAW քրդական գործակալությունը՝ վկայակոչելով առողջապահության ներկայացուցիչների:

«Ութ մարդ Է սպանվել թուրքական գնդակոծության հետեւանքով, եւս 17-ը վերքեր են ստացել եւ տեղափոխվել Նեյնավայի Քայյարա քաղաքի հիվանդանոց»,-գրում Է գործակալությունը:Նրա տվյալներով՝ լույս փետրվարի 2-ի գիշերը Մահմուրը եւ նրա մերձակայքը Թուրքիայի ուժայինների կողմից, այդ թվում՝ օդուժի կիրառմամբ, գնդակոծվել Է վեց անգամ:Քրդական դեմոկրատական կուսակցության տեղի բաժանմունքի ներկայացուցիչ Աբդալլահ Թահերը գործակալությանը հայտնել Է, որ զոհվածների թվում կան զինծառայողներ եւ քաղաքացիական անձինք: Մահմուր քաղաքը, որը վերահսկվում Է քրդական «Փեշմերգ»-ի կողմից, գտնվում Է քրդական ինքնավարության Էրբիլ մայրաքաղաքից դեպի հարավ:Ավելի վաղ Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարությունը հաղորդել Էր, որ երկրի ռազմաօդային ուժերը քուրդ զինյալների դեմ օդային գործողություն են անցկացրել Իրաքի եւ Սիրիայի հյուսիսում: Քրդստանի աշխատավորական կուսակցության (ՔԱԿ) հետ զինված հակամարտությունը Թուրքիայում սկսվել Է 1984 թվականին եւ վերսկսվել 2015 թվականին: Իրաքի հյուսիսում գտնվում են ՔԱԿ-ի ռազակայանները, որոնց դեմ Թուրքիայի զինված ուժերը օդային ու ցամաքային գործողություններ են անցկացնում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

civic.am