Սաուդյան կոալիցիան ռմբակոծել է Եմենի մայրաքաղաքը
Սաուդյան Արաբիայի գլխավորած Արաբական կոալիցիան, երկուշաբթի առավոտյան կրկին ռմբակոծել է Եմենի մայրաքաղաք Սանայի տարբեր շրջաններ:
Թեև սաուդյան կոալիցիան պնդում է, որ հարձակումն ուղղված է եղել ռազմական օբյեկտների վրա, սակայն նման հարձակումների զոհ են դառնում հիմնականում քաղաքացիական անձինք:
ՄԱԿ-ի գործակալությունները, ներառյալ՝ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը և ՅՈՒՆԻՍԵՖ-ը, բազմիցս զգուշացրել են, որ Եմենի ժողովուրդը շարունակում է դիմակայել սովին և հումանիտար աղետին, որն աննախադեպ է վերջին մեկ հարյուրամյակի ընթացքում:
Շատ փորձագետներ Սաուդյան կոալիցիայի կողմից Եմենի վրա հարձակումների սաստկացումը կապում են այդ երկրում կոալիցիայի նպատակների ձախողուման հետ:
Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում
https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio