Մեկնաբանություն- Իրաքում շարունակվում է նախագահի ու վարչապետի ընտրության ճգնաժամը
Մի խումբ քաղաքական գործիչների ու խմբակցությունների բողոքից հետո, Իրաքի դատարանը որոշում է կայացրել դադարեցնել նախագահի պաշտոնում Հոշիար Զեյբարիի առաջադրման գործընթացը:
Նախագահական ընտրություններից չորս ամիս անց, Իրաքի նախագահի և վարչապետի անունները դեռևս հայտարարված չեն: Սույն թվականի հունվարի 9-ին Մուհամմադ Ալ-Հաբուսին ընտրվել էր Իրաքի խորհրդարանի նախագահ:
Այսօր կայանալիք խորհրդարանի նիստում կներկայացվի նախագահի անունը, որը պետք է ունենա պատգամավորների երկու երրորդի աջակցությունը, որոնց թիվը պետք է կազմի 329 հոգի:
Վերջին ամիսներին պարզ դարձավ, որ Իրաքյան Քուրդիստանի Դեմոկրատական և «Քուրդիստանի հայրենակցական միություն» կուսակցությունները համակարծիք չեն նախագահի միասնական թեկնածու առաջադրելո ւհարցում:
Ավանդույթի համաձայն, Իրաքի նախագահը պետո է լինի զգությամբ քուրդ: 2021 թվականի հոկտեմբերին Իրաքում կայացած խորհրդարանական ընտրություններում Դեմոկրատական կուսակցությունը ստացել է 31, իսկ «Քուրդիստանի հայրենասիրական միությունը»՝ 16 մանդատ։
Դեմոկրատական կուսակցությունը, որը ղեկավարում է Քուրդիստանի տարածաշրջանը, Խորհրդարանական ընտրությունների արդյունքների հիմամբ, իրավունք ունի ներկայացնել նախագահի իր թեկնածուին: Հատկանշական է, որ Սադդամի կործանումից հետո, Իրաքի նախագահը միշտ եղել է «Քուրդիստանի հայրենասիրական միության» անդամ։
Եվ ներկայումս այդ հարցի շուրջ երկու կուսակցությունների միջև առաջ է եկել տարաձայնություն: Ավելի վաղ, խորհրդարանը հայտարարել էր 25 թեկնածուների անունները, որոնք հաստատվել էին պաշտոնապես: Սակայն հիմնական մրցակցությունն ընթանում էր «Քուրդիստանի հայրենասիրական միության» թեկնածու Բարհամ Սալեհի և Դեմոկրատական կուսակցության թեկնածու Հոշիար Զեյբարիի միջև:
Զեյբարիի թեկնածությունը հակասական արձագանքներ ունեցավ: Դրանցից ամենկարևորը կարելի է համարել 2021թ հոկտեմբերի խորհրդարանական ընտրություններում 73 մանդատ ստացած Սադր խմբակցության ղեկավար Մողթադա աս-Սադրի արձագանքը:
Մի խումբ պատգամավորներ նույնպես բողոքել են Զեյբարիի թեկնածության դեմ: Իսկ խնդիրը կայանում է նրանում, որ 2016թ Հոշիար Զեյբարին ազատվել է ֆինանսների նախարարությունում զբաղեցրած պաշտոնից՝ կոպռուպցիոն սկանդալի պատճառով:
Իրաքի Սահմանադրության համաձայն՝ նախագահի թեկնածուն պետք է լինի քաղաքական երկար ճանապարհ անցած հայտնի անձ և բոլորը պետք է վկայեն, որ նա այդ ուղին անցել է արդարությամբ ու ազնվորեն:
Ընդդիմադիրները նշում են, որ Իրաքում կոռուպցիայի դեմ պայքարը առաջնային հարց է և անձը, ով նախարարի պաշտոնից հեռացվել է կոռուպցիոն սկանդալի պատճառով, չի կարող դառնալ երկրի նախագահ և պնդել, թե պայքարելու է կոռուպցիայի դեմ:
Իրաքի դատարանը, հաշվի առնելով բոլոր բողոքները, որ ստացվել են վերջին չորս ամիսների ընթացքում, վճռել է կասեցնել Զեյբարիի թեկնածությունը, մինչև գործի քննության ավարտը: Ավելի վաղ, դաշնային դատարանը հաստատե;լ էր 2021 թվականի հոկտեմբերին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքները, ինչպես նաև Մուհամմեդ Ալ-Հալբուսիին խորհրդարանի նախագահ առաջադրելու գործընթացը։
Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում
https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio