Սիոնիստ զինվորականները սպանել են երեք պաղեստինցի  պատանիների 
https://parstoday.ir/hy/news/west_asia-i163790-Սիոնիստ_զինվորականները_սպանել_են_երեք_պաղեստինցի_պատանիների
Ղոդսն օկուպացրած ռեժիմի զորքերը Նաբլուս քաղաքում սպանել են երեք պաղեստինցի դեռահասների։
(last modified 2026-10-10T07:19:40+00:00 )
Փետրվար 08, 2022 15:09 Asia/Tehran
  • Սիոնիստ զինվորականները սպանել են երեք պաղեստինցի  պատանիների 

Ղոդսն օկուպացրած ռեժիմի զորքերը Նաբլուս քաղաքում սպանել են երեք պաղեստինցի դեռահասների։

Իրենց ծավալապաշտական նպատակներին հասնելու համար սիոնիստները ամեն օր հարձակվում են Պաղեստինի տարբեր հատվածների վրա և սպանում ու վիրավորում պաղեստինցիներին կամ ձերբակալում ու բանտարկում նրանց:
Պաղեստինյան «Վաֆա» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Սիոնիստական ռեժիմի բռնազավթիչ ուժերը երեքշաբթի օրը Հորդանան գետի արևմտյան ափի Նաբլուս քաղաքում կրակել են մի ավտոմեքենայի ուղղությամբ, ինչի հետևանքով զոհվել են երեք պաղեստինցի երիտասարդներ, ևս մեկը ձերբակալվել է:
Ավելի վաղ, Պաղեստինի գերիների ու ազատորդիների հարցերի կենտրոնի հետազոտական բաժնի ղեկավարը հայտնել էր, որ Սիոնիստական ռեժիմի մոտ պահվող պաղեստինցի գերիների թիվը կազմում է 4600 հոգի։
Իսրայելի 19 բանտերում  ցմահ ազատազրկման են դատապարտվել  546 պաղեստինցի բանտարկյալներ: