Օկուպացված Պաղեստինում լսվել է հզոր պայթյունի ձայն
Փետրվար 09, 2022 04:56 Asia/Tehran
Այսօր առավոտյան սիոնսիտական ԶԼՄ-ները հաղորդել են, որ օկուպացված տարածքնելում լսվել է հզոր պայթյունի ձայն:
«Ալ-Մայադին»-ը, վկայակոչելով սիոնիստական ԶԼՄ-ները, հայտնում է, որ ըստ ռեժիմի բանակի տվյալների, տարածքները ենթարկվել են հրթիռակոծության:
Հայֆայի Ում ալ Ֆահմ շրջանում, Գալիլեայում և օկուպացված տարածքների հյուսիս-արևմուտքում միացել են տագնապի ազդանշանները:
Հարձակման հետևանքով զոհերի և վնասների մասին տեղեկություններ չեն հաղորդվել;
Հարկ է նշել, որ երեկ սիոնիստ օկուպանտները կրակել էին մի ավտոմեքենայի ուղղությամբ, սպանելով երեք պաղեստինցի պտանու:
Դիմադրության խմբերը ռեժիմին զգուշացրել էին, որ անպատասխան չեն թողնելու պատանիների սպանությունը: