Սիոնիստները բողոքի ցույց են անցկացրել Նավթալի Բենեթի վարած քաղաքականության դեմ
Սիոնիստները բողոքելով Իսրայելի քաղաքացիների բջջային հեռախոսները լրտեսելու դեմ, ցույց են անցկացրել Սիոնիստական ռեժիմի վարչապետ Նավթալի Բենեթի բնակարանի առջև:
Սիոնիստական ռեժիմի 13-րդ հեռուստաալիքը հայտարարել է, որ Սիոնիստական ռեժիմի հետախուզության և ներքին անվտանգության «Շաբակ» կազմակերպությունն օկուպացված տարածքներում վերահսկում է քաղաքացիների բջջային հեռախոսները։ «Շաբակ»-ը գաղտնի նախագիծն անվանել է «Մութ արկղ», որում օգտագործում է տեխնոլոգիական գործիքներ՝ քաղաքացիների բջջային հեռախոսները վերահսկելու և նրանց հետևելու համար:
Շաբաթ երեկոյան հարյուրավոր սիոնիստներ ցույց են անցկացրել Նավթալի Բենեթի վարած քաղաքականությունների դեմ: Նրանք կարգախոսներ վանկարկելով, վարչապետի քաղաքականությունը վտանգավոր են որակել և պահանջել են հետաքննություն անցկացնել Pegasus լրտեսական ծրագրով իսրայելցիների բջջային հեռախոսները լրտեսելու կապակցությամբ:
Իսրայելը, որն ամբողջ աշխարհում հայտնի է միջազգային իրավունքի, հատկապես պաղեստինցիների նկատմամբ իր լայնածավալ խախտումներով, նույնպես առաջատար դիրք է գրավել այլ երկրների պաշտոնյաներին լրտեսելու գործում: Pegasus լրտեսող ծրագիրն իսրայելական ծրագիր է, որն օգտագործվում է քաղաքացիների, ինչպես նաև այլ երկրների պաշտոնյաների հեռախոսները կոտրելու համար: