Սիոնիստները կրկին հարձակվել են օկուպացված Երուսաղեմի Շեյխ Ջարահ թաղամասի վրա
Կիրակի օրը սիոնիստ ավանաբնակներն իսրայելցի զինվորականների աջակցությամբ կրկին հարձակվել են գրավյալ Երուսաղեմի Շեյխ Ջարահ թաղամասի վրա: Հաղորդումէ ԻՌՆԱ-ն:
Թաղամասի ասնյակ պաղեստինցի ընտանիքներ Սիոնիստական ռեժիմի կողմից բռնի տեղահանվելու վտանգի տակ են:
Պաղեստինյան աղբյուրների համաձայն՝ սիոնիստ զինյալները պլաստիկ փամփուշտներ, ձայնային ռումբեր և արցունքաբեր գազ են կիրառել, ինչի հետևանքով առնվազն 31 պաղեստինցի վիրավորվել է: 7 պաղեստինցի կալանավորվել է:
Թաղամասի պաղեստինցի բնակիչներին վտարելու Սիոնիստական ռեժիմի որոշումը քննադատության է արժանացել ամբողջ աշխարհում:
Շեյխ Ջարահ թաղամասի առնվազն 28 պաղեստինցի ընտանիք այս պահին գտնվում է տեղահանման և տների կորստի վտանգի տակ:
Արևմտյան ափի Ջենին քաղաքի վրա հարձակման ժամանակ, իսրայելական ուժերը երեկ սպանել են նաև մի երիտասարդ պաղեստինցու: