Սիոնիստները կրկին հարձակվել են օկուպացված Երուսաղեմի Շեյխ Ջարահ թաղամասի վրա
https://parstoday.ir/hy/news/west_asia-i164238-Սիոնիստները_կրկին_հարձակվել_են_օկուպացված_Երուսաղեմի_Շեյխ_Ջարահ_թաղամասի_վրա
Կիրակի օրը սիոնիստ ավանաբնակներն իսրայելցի զինվորականների աջակցությամբ կրկին հարձակվել են գրավյալ Երուսաղեմի Շեյխ Ջարահ թաղամասի վրա: Հաղորդումէ ԻՌՆԱ-ն:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 14, 2022 04:38 Asia/Tehran

Կիրակի օրը սիոնիստ ավանաբնակներն իսրայելցի զինվորականների աջակցությամբ կրկին հարձակվել են գրավյալ Երուսաղեմի Շեյխ Ջարահ թաղամասի վրա: Հաղորդումէ ԻՌՆԱ-ն:

Թաղամասի ասնյակ պաղեստինցի ընտանիքներ Սիոնիստական ​​ռեժիմի կողմից բռնի տեղահանվելու վտանգի տակ են:

 Պաղեստինյան աղբյուրների համաձայն՝ սիոնիստ զինյալները պլաստիկ փամփուշտներ, ձայնային ռումբեր և արցունքաբեր գազ են կիրառել, ինչի հետևանքով առնվազն 31 պաղեստինցի վիրավորվել է: 7 պաղեստինցի կալանավորվել է:

Թաղամասի պաղեստինցի բնակիչներին վտարելու Սիոնիստական ​​ռեժիմի որոշումը քննադատության է արժանացել  ամբողջ աշխարհում: 

Շեյխ Ջարահ թաղամասի առնվազն 28 պաղեստինցի ընտանիք այս պահին գտնվում է տեղահանման և տների կորստի վտանգի տակ:

Արևմտյան ափի Ջենին քաղաքի վրա հարձակման ժամանակ, իսրայելական ուժերը երեկ սպանել են նաև մի երիտասարդ պաղեստինցու: