Դամասկոս. Սիրիայի ժողովուրդը շարունակում է տառապել Արևմուտքի գործողությունների հետևանքով
ՄԱԿ-ում Սիրիայի մշտական ներկայացուցիչ Բեսամ Սաբբաղը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում ասել է.«Սիրիայի ժողովուրդը շարունակում է տառապել արևմտյան երկրների գործողությունների հետևանքով: Նրանց ծրագրերը վտանգել են Սիրիայի ժողովրդի կյանքը և տարածաշրջանի անվտանգությունն ու կայունությունը»:
Սաբբաղը հավելել է.«Սիրիայի կառավարությունն ամեն ինչ անում է ժողովրդի հումանիտար իրավիճակը բարելավելու, հիմնական կարիքներն ապահովելու, ահաբեկչության հետևանքով ավերածությունները վերակառուցելու, Սիրիայում կայնուն զարգացումը վերականգնելու, տեղահանվածներին իրենց տները վերադարձնելու և նորմալ կյանք ապահովելու համար»:
ՄԱԿ-ում Սիրիայի մշտական ներկայացուցիչը հայտարարել է.«Սիրիայի կառավարության ջանքերը բախվում են լուրջ խոչընդոտների, ընդ որում, սխալ քաղաքականությունների և միջազգային իրավունքի ու ՄԱԿ-ի կանոնադրության խախտումների, այդ թվում արևմտյան երկրների միակողմանի պարտադիր քայլերի պատճառով, սահմանափակվում է ակնկալվող արդյունքների ձեռքբերումը»:
Սաբբաղն ընդգծել է պատժամիջոցները չեղարկելու, Սիրիայում օկուպացիային վերջ դնելու և ահաբեկչական խմբավորումներին և անջատողական աշխարհազորայիններին աջակցությունը դադարեցնելու անհրաժեշտությունը։