Դամասկոս. Սիրիայի ժողովուրդը շարունակում է տառապել Արևմուտքի գործողությունների հետևանքով
https://parstoday.ir/hy/news/west_asia-i165358-Դամասկոս._Սիրիայի_ժողովուրդը_շարունակում_է_տառապել_Արևմուտքի_գործողությունների_հետևանքով
ՄԱԿ-ում Սիրիայի մշտական ​​ներկայացուցիչ Բեսամ Սաբբաղը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում ասել է.«Սիրիայի ժողովուրդը շարունակում է տառապել արևմտյան երկրների գործողությունների հետևանքով: Նրանց ծրագրերը վտանգել են Սիրիայի ժողովրդի կյանքը և տարածաշրջանի անվտանգությունն ու կայունությունը»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 26, 2022 14:57 Asia/Tehran
  • Դամասկոս. Սիրիայի  ժողովուրդը շարունակում է տառապել Արևմուտքի գործողությունների հետևանքով

ՄԱԿ-ում Սիրիայի մշտական ​​ներկայացուցիչ Բեսամ Սաբբաղը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում ասել է.«Սիրիայի ժողովուրդը շարունակում է տառապել արևմտյան երկրների գործողությունների հետևանքով: Նրանց ծրագրերը վտանգել են Սիրիայի ժողովրդի կյանքը և տարածաշրջանի անվտանգությունն ու կայունությունը»:

Սաբբաղը հավելել է.«Սիրիայի կառավարությունն ամեն ինչ անում է ժողովրդի  հումանիտար իրավիճակը բարելավելու, հիմնական կարիքներն ապահովելու, ահաբեկչության հետևանքով ավերածությունները վերակառուցելու, Սիրիայում կայնուն զարգացումը վերականգնելու, տեղահանվածներին  իրենց տները վերադարձնելու և  նորմալ կյանք ապահովելու համար»:

ՄԱԿ-ում Սիրիայի մշտական ​​ներկայացուցիչը հայտարարել է.«Սիրիայի կառավարության ջանքերը բախվում են լուրջ խոչընդոտների, ընդ որում, սխալ քաղաքականությունների և միջազգային իրավունքի ու ՄԱԿ-ի կանոնադրության խախտումների, այդ թվում արևմտյան երկրների միակողմանի պարտադիր քայլերի  պատճառով, սահմանափակվում է ակնկալվող արդյունքների ձեռքբերումը»:

Սաբբաղն ընդգծել է պատժամիջոցները չեղարկելու, Սիրիայում օկուպացիային վերջ դնելու  և ահաբեկչական խմբավորումներին և անջատողական աշխարհազորայիններին աջակցությունը դադարեցնելու  անհրաժեշտությունը։