Իսրայելի լրտեսները Գազայի հատվածում հայտնվել են ծուղակում
Պաղեստինի իսլամական դիմադրության շարժման (ՀԱՄԱՍ) որոշ աղբյուրներ հայտարարել են.«Իսրայելի լրտեսները Գազայի հատվածում հայտնվել են ծուղակում»:
Երկու ամիս առաջ Պաղեստինի դիմադրության շարժման անվտանգության ուժերը պետական անվտանգության ծառայությունների հետ համատեղ գործողության ժամանակ կարողացան մահացու հարված հասցնել Սիոնիստական ռեժիմին և ձերբակալել ռեժիմի մի քանի լրտեսների։
Ալ-Ղոդս թերթի հաղորդման համաձայն, ջանքեր կգործադրվեն ավելի մեծ հարված հասցնելու Երուսաղեմն օկուպացրած ռեժիմի հետախուզական ապարատին ու սպաներին։
Սիոնիստական ռեժիմը մեծ ջանքեր է գործադրում լրտեսներ հավաքագրելու և վարժեցնելու համար՝ որպեսզի պաղեստինցի մարտիկներին սպանելու նպատակով կարողանա հայտնաբերել նրանց գտնվելու վայրը կամ գործողությունները: