Ջենինի ճամբարում երկու պաղեստինցի երիտասարդ է նահատակվել
https://parstoday.ir/hy/news/west_asia-i165600-Ջենինի_ճամբարում_երկու_պաղեստինցի_երիտասարդ_է_նահատակվել
Հորդանան գետի արևմտյան ափին գտնվող Ջենինի ճամբարում սիոնիստ զինյալների կրակոցից երկու պաղեստինցի երիտասարդ է նահատակվել։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 01, 2022 13:33 Asia/Tehran
  • Ջենինի ճամբարում երկու պաղեստինցի երիտասարդ է նահատակվել

Հորդանան գետի արևմտյան ափին գտնվող Ջենինի ճամբարում սիոնիստ զինյալների կրակոցից երկու պաղեստինցի երիտասարդ է նահատակվել։

Պաղեստինյան լրատվամիջոցները հաղորդել են, որ Սիոնիստական ռեժիմի զորայիններն այսօր առավոտյան ներխուժել են Հորդանան գետի արևմտյան ափին գտնվող  Ջենինի  ճամբար և բախվել պաղեստինցիների հետ:

Սիոնիստ օկուպանտ ուժերի հետ պաղեստինցի մարտիկների բախման ընթացքում սիոնիստների կրակոցից նահատակվել են 19-ամյա Շադի Նաջմը և 22-ամյա Աբդոլլահ ալ-Հասրին, ևս երեքը վիրավորվել են:

Ճամբարի մեծ թվով բնակիչներ մասնակցել են նահատակված երկու  պաղեստինցի երիտասարդների հուղարկավորությանը և կարգախոսներ են վանկարկել ընդդեմ Սիոնիստական ​​ռեժիմի։

Պաղեստինյան խմբավորումներն ավելի վաղ հայտարարել էին, որ սիոնիստական ​​թշնամին ծանր գին կվճարի իր ագրեսիայի  և  Երուսաղեմի ու Հորդանան գետի արևմտյան ափի  բնակիչների դեմ կատարած հանցագործությունների համար։