«Հայաստանը պետք է փոխհատուցում վճարի».Ալիեւ
https://parstoday.ir/hy/news/west_asia-i166028-Հայաստանը_պետք_է_փոխհատուցում_վճարի_.Ալիեւ
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Հայաստանին կոչ է արել հրաժարվել ռևանշի փորձերից և խոստացել է կոշտ արձագանք տալ հայկական կողմի ցանկացած սադրանքի:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 05, 2022 16:36 Asia/Tehran
  • «Հայաստանը պետք է փոխհատուցում վճարի».Ալիեւ

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Հայաստանին կոչ է արել հրաժարվել ռևանշի փորձերից և խոստացել է կոշտ արձագանք տալ հայկական կողմի ցանկացած սադրանքի:

«Ես դիմում եմ… Հայաստանում նրանց, ովքեր ապրում են ռևանշի զգացումով. մտածե՛ք ձեր մասին: Երկաթե բռունցքն այստեղ է, ոչ մի տեղ չի գնացել, տեղում է: Մի՛ նյարդայնացրեք մեզ, ձեզ լավ պահեք: Եթե ձեզ լավ պահեք, ապա կկարողանաք հանգիստ ապրել: Եթե մեր դեմ կրկին որևէ սադրանք լինի, հայտարարություն կամ գործողություն, մենք ձեր գլուխը կջարդենք՝ ոչ մեկին չնայելով: Ոչ մեկ չի կարողանա ձեզ պաշտպանել»,- ասել է Ալիևը: 

operativ.am