Սիոնիստների ոճրագործության հերթական էջը՝ 8700 պաղեստինցիներ ձերբակալվել են
Անմարդկային Սիոնիստական ռեժիմը, որի կեղծ պատմությունը լի է մարդու իրավունքների ոտնահարումներով, վերջին յոթ տարիների ընթացքում հազարավոր ժամանակավոր կալանքի հրամաններ է արձակել պաղեստինցիների դեմ:
Ժամանակավոր կալանքը պաղեստինցիներին զանգվածաբար պատժելու Սիոնիստական ռեժիմի հանցավոր քաղաքականություններից է, և նույնիսկ միջազգային իրավունքը նման պատիժներն անօրինական է համարում, բացառությամբ հատուկ հանգամանքներում և սահմանափակ ձևերով:
Սիոնիստական ռեժիմը 2015 թվականից ի վեր 8700 ժամանակավոր կալանքի որոշում է կայացրել պաղեստինցիների նկատմամբ՝ միջազգային հանրությանն ի ցույց դնելով իր վայրագությունների ու անմարդկայնության գագաթնակետը։
Պաղեստինցի բանտարկյալների ակումբը հայտնել է, որ իսրայելական դատարանները նշանակալի դեր են խաղացել այս քրեական պատիժների պահպանման գործում, և որ ավելի քան 500 պաղեստինցի բանտարկյալներ ներկայումս պահվում են Իսրայելի բանտերում, որոնց մեծ մասը Նաղաբ անապատային բանտում են մնում:
Իրավաբանական կառույցների տվյալներով, 4600 պաղեստինցիներ, այդ թվում՝ 34 կանայք և ավելի քան 160 երեխաներ, ներկայումս գտնվում են Իսրայելի բանտերում։