Եմենում բողոքի ցույց է անցկացվել ԱՄՆ-ի ու Սաուդյան Արաբիայի դեմ
Եմենի մայրաաքաղաք Սանաայում հազարավոր քաղաքացիներ դուրս են եկել փողոցներ՝ բողոքելու և ԱՄՆ-ի ու Սաուդյան Արաբիայի կողմից այդ երկյրի շրջափակման դեմ:
Ցուցարարները դատապարտել են ԱՄՆ-ի ու Սաուդյան Արաբիայի կողմից Եմենի օդային, ցամաքային ու ծովային շրջափակումը և վանկարկել. «Նավթաքիմիական արտադրանք տեղափոխող նավերի շրջափակումն ԱՄՆ-ի որոշումն է, իսկ եմենցիների ընտրությունը «Եմենի փոթորիկ»-ն է»
Ցույցի մասնակիցներից Նասր ալ Ռավիշանը IranPress-ին ասել է. «Այս ցույցով Եմենի ժողովուրդն իր միասնական դիրքորոշումն է արտահայտել հարձակումների, և նավթամթերք, սննդամթերք և դեղորայք տեղափոխող նավերի՝ Եմենի Ալ-Հուդայդա նավահանգիստ մուտքը կանխելու դեմ»:

Եմենցի ակտիվիստն ընդգծել է, որ երկիրը շրջափակման մեջ է արդեն 8 տարի, և աշխարհը չի լսում և չի տեսնում եմենցի ժողովրդի տառապանքը, սակայն իր համերաշխությունն է հայտնում Ուկրաինային։
Նասր ալ Ռավիշանն ասել է, որ աշխարհը երկակի դիրքորոշում է ցուցաբերում և հետևում է միայն Արևմուտքի ու ԱՄն-ի շահերի ապահովմանը: