Եմենում բողոքի ցույց է անցկացվել ԱՄՆ-ի ու Սաուդյան Արաբիայի դեմ
https://parstoday.ir/hy/news/west_asia-i166234-Եմենում_բողոքի_ցույց_է_անցկացվել_ԱՄՆ_ի_ու_Սաուդյան_Արաբիայի_դեմ
Եմենի մայրաաքաղաք Սանաայում հազարավոր քաղաքացիներ դուրս են եկել փողոցներ՝ բողոքելու և ԱՄՆ-ի ու Սաուդյան Արաբիայի կողմից այդ երկյրի շրջափակման դեմ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 08, 2022 05:15 Asia/Tehran

Եմենի մայրաաքաղաք Սանաայում հազարավոր քաղաքացիներ դուրս են եկել փողոցներ՝ բողոքելու և ԱՄՆ-ի ու Սաուդյան Արաբիայի կողմից այդ երկյրի շրջափակման դեմ:

Ցուցարարները դատապարտել են ԱՄՆ-ի ու Սաուդյան Արաբիայի կողմից  Եմենի օդային, ցամաքային ու ծովային շրջափակումը և վանկարկել. «Նավթաքիմիական արտադրանք տեղափոխող նավերի շրջափակումն ԱՄՆ-ի որոշումն է, իսկ եմենցիների ընտրությունը «Եմենի փոթորիկ»-ն է»

Ցույցի մասնակիցներից Նասր ալ Ռավիշանը IranPress-ին ասել է. «Այս ցույցով Եմենի ժողովուրդն իր միասնական դիրքորոշումն է արտահայտել հարձակումների,  և նավթամթերք, սննդամթերք և դեղորայք տեղափոխող նավերի՝ Եմենի Ալ-Հուդայդա նավահանգիստ մուտքը կանխելու դեմ»:

 

Եմենցի ակտիվիստն ընդգծել է, որ երկիրը շրջափակման մեջ է արդեն 8 տարի, և աշխարհը չի լսում և չի տեսնում եմենցի ժողովրդի տառապանքը, սակայն իր համերաշխությունն է հայտնում Ուկրաինային։

Նասր ալ Ռավիշանն ասել է, որ աշխարհը երկակի դիրքորոշում է ցուցաբերում  և հետևում է միայն Արևմուտքի ու ԱՄն-ի շահերի ապահովմանը: