Իսրայելի նախագահը մեկնում է Թուրքիա. Անկարան անուշադրության է մատնել պաղեստինյան հարցը
https://parstoday.ir/hy/news/west_asia-i166266-Իսրայելի_նախագահը_մեկնում_է_Թուրքիա._Անկարան_անուշադրության_է_մատնել_պաղեստինյան_հարցը
Պաղեստինի «Իսլամական ջհադ» շարժման քաղբյուրոյի անդամ Յուսեֆ ալ-Հեսայնեն հայտարարել է, որ Իսրայելի ռեժիմի նախագահի այցը Թուրքիա դատապարտելի է և համարվում է պաղեստինցիների իրավունքների խախտում:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 08, 2022 13:54 Asia/Tehran
  • Իսրայելի նախագահը մեկնում է Թուրքիա. Անկարան անուշադրության է մատնել  պաղեստինյան հարցը

Պաղեստինի «Իսլամական ջհադ» շարժման քաղբյուրոյի անդամ Յուսեֆ ալ-Հեսայնեն հայտարարել է, որ Իսրայելի ռեժիմի նախագահի այցը Թուրքիա դատապարտելի է և համարվում է պաղեստինցիների իրավունքների խախտում:

Իսրայելի ռեժիմի նախագահ Իսհակ Հերցոգը պատրաստվում է 2022 թվականի մարտի 9-ին մեկնել  Թուրքիայի մայրաքաղաք Անկարա: Իցհակ Հերցոգը 18 տարվա ընթացքում առաջին սիոնիստ առաջնորդն է, ով այցելում է Թուրքիա։

Վերջերս Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիբ Էրդողանը բազմիցս իր ցանկությունն է հայտնել Իցհակ Հերցոգի Թուրքիա կատարելիք այցի վերաբերյալ, ինչն արժանացել է պաղեստինցիների բացասական արձագանքին։

Յուսեֆ ալ-Հեսայնեն ընդգծել է, որ Սիոնիստական ​​ռեժիմի նախագահի այցը Թուրքիա և արաբական ցանկացած երկիր, դատապարտելի է և օրինականություն է տալիս օկուպացիոն ռեժիմին։

Պաղեստինի իսլամական Ջիհադ շարժման քաղբյուրոյի անդամն ասել է, որ այս այցը ցույց է տալիս Սիոնիստական ​​ռեժիմի հետ հարաբերությունների կարգավորման  գործընթացը շարունակվելու մասին. ինչը նշանակում է շրջանցել պաղեստինյան հարցը և ոտնահարել  Պաղեստինի իրավունքները։