Սեյեդ Հասան Նասրոլլահ. ԱՄՆ-ին վստահելն անմտություն է
Նշելով, որ ԱՄՆ-ը բազմաթիվ հանցագործություններ է կատարել տարբեր երկրների ժողովրդի դեմ, Լիբանանի «Հեզբոլլահ»-ի գլխավոր քարտուղարը հայտարարել է, որ Վաշինգտոնին վստահելն անմտություն է:
Երեքշաբթի օրը, վետերանների օրվա կապակցությամբ ելությում, Սեյեդ Հասան Նասրոլլահն անդրադառնալով Ռուսաստանի և Ուկրիանայի միջև հակամարտությանը, նշել է, որ այն օրվա կարևորագույն զարգացումն է, հավելելով. «ԱՄՆ-ն ու Բրիտանիան Ուկրաինային մղեցին պատերազմի: Քանի որ ԱՄՆ նախագահը հայտարարել էր, որ այս երկրի առաջնահերթությունը Ռուսաստանի և Չինաստանի հետ պատերազմն է: ԱՄՆ-ն ցանկանում էր Ուկրաինային ամեն գնով ներքաշել պատերազմի մեջ և կանխել Կիևի ու Մոսկվայի միջև ցանկացած համաձայնություն»:
Անդրադառնալով Ուկրաինայի նախագահի այն հայտարարությանը, թե Արևմուտքը միայնակ է թողել իրենց, Նասրոլլահը նշել է. «Ուկրաինայի նախագահը հիասթափված է, քանի որ ԱՄՆ-ից օգնություն չի ստացել»: