Սեյեդ Հասան Նասրոլլահ. ԱՄՆ-ին վստահելն անմտություն է
https://parstoday.ir/hy/news/west_asia-i166316-Սեյեդ_Հասան_Նասրոլլահ._ԱՄՆ_ին_վստահելն_անմտություն_է
Նշելով, որ ԱՄՆ-ը բազմաթիվ հանցագործություններ է կատարել տարբեր երկրների ժողովրդի դեմ, Լիբանանի «Հեզբոլլահ»-ի գլխավոր քարտուղարը հայտարարել է, որ Վաշինգտոնին վստահելն անմտություն է:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 09, 2022 08:30 Asia/Tehran
  • Սեյեդ Հասան Նասրոլլահ. ԱՄՆ-ին վստահելն անմտություն է

Նշելով, որ ԱՄՆ-ը բազմաթիվ հանցագործություններ է կատարել տարբեր երկրների ժողովրդի դեմ, Լիբանանի «Հեզբոլլահ»-ի գլխավոր քարտուղարը հայտարարել է, որ Վաշինգտոնին վստահելն անմտություն է:

Երեքշաբթի օրը, վետերանների օրվա կապակցությամբ ելությում, Սեյեդ Հասան Նասրոլլահն անդրադառնալով Ռուսաստանի և Ուկրիանայի միջև հակամարտությանը, նշել է, որ այն օրվա կարևորագույն զարգացումն է, հավելելով. «ԱՄՆ-ն ու Բրիտանիան Ուկրաինային մղեցին պատերազմի: Քանի որ ԱՄՆ նախագահը հայտարարել էր, որ այս երկրի առաջնահերթությունը Ռուսաստանի և Չինաստանի հետ պատերազմն է: ԱՄՆ-ն ցանկանում էր Ուկրաինային ամեն գնով ներքաշել պատերազմի մեջ և կանխել Կիևի ու Մոսկվայի միջև ցանկացած համաձայնություն»:

Անդրադառնալով Ուկրաինայի նախագահի այն հայտարարությանը, թե Արևմուտքը միայնակ է թողել իրենց, Նասրոլլահը նշել է. «Ուկրաինայի նախագահը հիասթափված է,  քանի որ ԱՄՆ-ից օգնություն չի ստացել»: