Եմենում վերջին երկու ամսում զոհվել և վիրավորվել է 47 երեխա
ՅՈՒՆԻՍԵՖ-ը հայտարարել է, որ Եմենում վերջին երկու ամսում զոհվել և վիրավորվել է 47 երեխա:
ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայտարարության մեջ ասվում է, որ պաշտոնական տվյալներով, վերջին յոթը տարիներին Եմենում մղվող պատերազմում, զոհվել և վիրավորվել է ավելի քան 10200 երեխա, սակայն այս թվերն իրականում կարող են ավելի մեծ լինել:
Կազմակերպության հայտարարության մեջ ասվում է. «Բռնությունն ու աղքատությունը տարածվել են Եմենում, ինչը սարսափելի հետևանքներ է ունենում միլիոնավոր երեխաների և նրանց ընտանիքների համար: Ժամանակն է գտնել կայուն քաղաքական լուծում, որպեսզի եմենցիներն ու նրանց երեխաները կարողանան ապրել խաղաղ և ապահով պայմաններում, ինչին արժանի են»:
Հարկ է նշել, որ Եմենի դեմ Սաուդյան կոալիցիայի վարած պատերազմի արդյունքում, երկրի առողջապահական, տնտեսական, կրթական և մյուս ոլորտները խիստ տուժել են, իսկ միլիոնավոր եմենցիներ տեղահանվել են: