Իրաքի ժողովուրդը պահանջում է տարհանել ամերիկյան, սիոնիստական ​​և թուրքական ռազմաբազաները
https://parstoday.ir/hy/news/west_asia-i166694-Իրաքի_ժողովուրդը_պահանջում_է_տարհանել_ամերիկյան_սիոնիստական_և_թուրքական_ռազմաբազաները
Իրաքի խորհրդարանական «Ալ-Սադիղուն» խմբակցության ղեկավարը հայտարարել է, որ Իրաքի ժողովուրդը պահանջում է ԱՄՆ-ի, Սիոնիստական ​​ռեժիմի և Թուրքիայի ռազմակայանների տարհանումը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 13, 2022 13:24 Asia/Tehran
  • Իրաքի ժողովուրդը պահանջում է տարհանել ամերիկյան, սիոնիստական ​​և թուրքական ռազմաբազաները

Իրաքի խորհրդարանական «Ալ-Սադիղուն» խմբակցության ղեկավարը հայտարարել է, որ Իրաքի ժողովուրդը պահանջում է ԱՄՆ-ի, Սիոնիստական ​​ռեժիմի և Թուրքիայի ռազմակայանների տարհանումը:

Միացյալ Նահանգները, Թուրքիան և Սիոնիստական ​​ռեժիմը ռազմական բազաներ ունեն Իրաքում. 2020 թվականի հունվարին Իրաքի խորհրդարանը հավանություն տվեց երկրից օտարերկրյա զորքերի արտաքսման ծրագրին, սակայն Վաշինգտոնը, Անկարան և Թել Ավիվն անուշադրության մատնեցին Իրաքի խորհրդարանի որոշումը և շարունակում են Իրաքում իրենց անօրինական ներկայությունը:

ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, Իրաքի խորհրդարանի «Ալ-Սադիղուն» խմբակցության ղեկավար Ադնան Ֆիհան ալ-Դուլեյմին թվիթերում գրել է.«Իրաքի ինքնիշխանությունն անբաժանելի է և դրա համար պահանջվում է վերջ դնել Իրաքում ԱՄՆ-ի, սիոնիստական ռեժիմի ​​և Թուրքիայի ռազմաբազաների գոյությանը, որպես ժողովրդական պահանջ»: