Իրաքի ժողովուրդը պահանջում է տարհանել ամերիկյան, սիոնիստական և թուրքական ռազմաբազաները
Իրաքի խորհրդարանական «Ալ-Սադիղուն» խմբակցության ղեկավարը հայտարարել է, որ Իրաքի ժողովուրդը պահանջում է ԱՄՆ-ի, Սիոնիստական ռեժիմի և Թուրքիայի ռազմակայանների տարհանումը:
Միացյալ Նահանգները, Թուրքիան և Սիոնիստական ռեժիմը ռազմական բազաներ ունեն Իրաքում. 2020 թվականի հունվարին Իրաքի խորհրդարանը հավանություն տվեց երկրից օտարերկրյա զորքերի արտաքսման ծրագրին, սակայն Վաշինգտոնը, Անկարան և Թել Ավիվն անուշադրության մատնեցին Իրաքի խորհրդարանի որոշումը և շարունակում են Իրաքում իրենց անօրինական ներկայությունը:
ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, Իրաքի խորհրդարանի «Ալ-Սադիղուն» խմբակցության ղեկավար Ադնան Ֆիհան ալ-Դուլեյմին թվիթերում գրել է.«Իրաքի ինքնիշխանությունն անբաժանելի է և դրա համար պահանջվում է վերջ դնել Իրաքում ԱՄՆ-ի, սիոնիստական ռեժիմի և Թուրքիայի ռազմաբազաների գոյությանը, որպես ժողովրդական պահանջ»: