Իսրայելը չի խնայում նույնիսկ մահացած պաղեստինցիներին
Արձագանքելով Սիոնիստական ռեժիմի կողմից պաղեստինցիների գերեզմանների ոչնչացմանը, պաղեստինցի պաշտոնյան ասել է.«Պաղեստինցիների տեղահանումից հետո, այժմ հերթը հասել է մահացածներին»:
Շարունակելով իր հանցագործությունները՝ Սիոնիստական ռեժիմն ամբողջությամբ ավերել է գրավյալ տարածքում գտնվող Սաբերին գյուղի գերեզմանատունը, որպեսզի դրանց հետքն անգամ չմնա։ Սաբերինը այն գյուղերից է, որի բնակիչները տեղահանվել են Պաղեստինի օկուպացիայի ժամանակ (1948 թ.)։
Տասնամյակներ շարունակ Սիոնիստական ռեժիմը պղծել է մուսուլմանների գերեզմանները՝ արտաշիրիմումների և շինարարական նախագծերի իրականացման միջոցով:
«Սիոնիստներին անհանգստացնում է այն փաստը, որ լքված գյուղերում մնացած գերեզմանատներն ապացուցում են, որ այդ լքված գյուղերում ապրել են պաղեստինցիներ»,- ասել է 1948 թվականին օկուպացված տարածքներում պաղեստինցիների հարցերով զբաղվող բարձրագույն կոմիտեի նախագահ Մոհամմադ Բարաքեն:
Բարաքեն հստակեցրել է.«Պաղեստինցի ողջերին տեղահան անելուց և նրանց տարագրության մատնելուց հետո, այժմ Սիոնիստական ռեժիմն աշխատում է մահացածների գերեզմանները ոչնչացնելու ուղղությամբ»: