Հաքերները հասանելիություն են ստացել «Մոսադ»-ի ղեկավարի գաղտնի տեղեկատվությանը
https://parstoday.ir/hy/news/west_asia-i166980-Հաքերները_հասանելիություն_են_ստացել_Մոսադ_ի_ղեկավարի_գաղտնի_տեղեկատվությանը
Իսրայելի նախարարությունների դեմ լայնածավալ կիբեր հարձակումից հետո, ԶԼՄ-ները հաղորդել են, որ այս անգամ իրականացված կիբեր հարձակման ժմանակ, մեծ է հավանականությունը, որ հաքերները հասանելիություն են ստացել «Մոսադ»-ի ղեկավարի գաղտնի տեղեկատվությանը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 17, 2022 04:57 Asia/Tehran
  • Հաքերները հասանելիություն են ստացել  «Մոսադ»-ի ղեկավարի գաղտնի տեղեկատվությանը

Իսրայելի նախարարությունների դեմ լայնածավալ կիբեր հարձակումից հետո, ԶԼՄ-ները հաղորդել են, որ այս անգամ իրականացված կիբեր հարձակման ժմանակ, մեծ է հավանականությունը, որ հաքերները հասանելիություն են ստացել «Մոսադ»-ի ղեկավարի գաղտնի տեղեկատվությանը:

Վերջերս, «Բաց ձեռքեր» հաքերային խումբը թելեգրամյան ալիքում տեսանյութ էր հրապարակել, որտեղ հրապարակել էր «Մոսադ»-ի ղեկավարի գաղտնի փաստաթղթերը, անձնական տվյալները և ֆինանսական հաշվետվությունները:

Եբրայալեզու «Վալա» կայքը գրել է, որ տեսանյութը հրապարակվել է եբրայերեն, արաբերեն և անգլերեն լեզուներով և դրա մեջ հրապարակվել են «Մոսադ»-ի ղեկավարի անձնական լուսանկարները, նրա կողմից ամրագրված ավիատոմսերն ու հարկային փաստաթղթերը, ինչպես նաև մի տան արբանյակային պատկերները, որն ինչպես նշվել է, պատկանում է նրան: