Եմենի ժողովրդի դեմ ուղղված Սաուդյան Արաբիայի վտանգավոր գործողությունը ձախողվել է
https://parstoday.ir/hy/news/west_asia-i167010-Եմենի_ժողովրդի_դեմ_ուղղված_Սաուդյան_Արաբիայի_վտանգավոր_գործողությունը_ձախողվել_է
Եմենի լրատվական գործակալության մի պաշտոնյա հայտնել է, որ այդ երկրի ժողովրդի դեմ Սաուդյան Արաբիայի հետախուզական կազմակերպության վտանգավոր ու լայնածավալ գորոծղությունը ձախողվել է:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 17, 2022 12:50 Asia/Tehran
  • Եմենի ժողովրդի դեմ ուղղված Սաուդյան Արաբիայի վտանգավոր գործողությունը ձախողվել է

Եմենի լրատվական գործակալության մի պաշտոնյա հայտնել է, որ այդ երկրի ժողովրդի դեմ Սաուդյան Արաբիայի հետախուզական կազմակերպության վտանգավոր ու լայնածավալ գորոծղությունը ձախողվել է:

Եմենի լրատվական գործակալության պաշտոնյա Մոհամմադ Աբդոլղոդուսն ասել է.«Արաբիայի հետախուզական կազմակերպությունը մի մեծ ոճրագործություն էր ծրագրել, որը պետք է իրագործեին մի քանի վարձկաններ:

Աբդոլղոդուսը հավելել է.«Սաուդյան վարձկանները ռմբադրված ավտոմեքենաները Մաարիբից տեղափոխել էին Սանաա և մտադիր էին դրանք պայթեցնել մարդաշատ վայրերում, շուկաներում, հիվանդանոցներում և մզկիթներում: Սակայն Եմենի անվտանգության մարմիններին հաջողվեկ է տապալել նրանց ծրագիրը և ձերբակալել խմբավորման բոլոր անդամներին»:

Սաուդյան ռեժիմը և նրա դաշնակիցները մինչ այժմ Եմենի ժողովրդի դիմադրության պատճառով չեն կարողացել այդ երկրում հասնել իրենց նպատակներին: