Բաշար Ասադ. Արևմուտքն աշխարհը վերածել է անտառի
Քննադատելով Սիրիայի նկատմամբ Արևմուտքի քաղաքականությունը, Բաշար Ասադը հայտարարել է. «Արևմուտքն աշխարհը վերածել է անտառի»:
ԻՌՆԱ-ն, հղում անելով «Ալ-Ախբարիե» լրատվական գործակալությանը, հաղորդել է, որ Ուսուցչի համաշխարհային օրվա կապակցությամբ ելույթում, Բաշար Ասադն ասել է. «Արևմուտքը վարում է աշխարհում սեփական իշխանությունը և «ջունգլիների օրենք» հաստատելու քաղաքականություն: Արևմուտքն ապացուցել է, որ չի հարգում միջազգային իրավունքը»:
Նշելով, որ ուկրաինական պատերազմն Արևմուտքին մերկացրեց իր կողմնակիցների առջև, Ասադը հավելել է. «Արևմուտքն ավելի հմուտ է դարձել ստելու մեջ»:
Ասադը հավելել է. «Արևմուտքը բռնագրավել է Ռուսաստանի, Սիրիայի ու Լիբիայի ֆինանսական միջոցները: Ուրեմն ո՞ւր է սեփականության իրավունքը: Արևմուտքը ստում է և մտածում է միայն աշխարհին տիրելու և այն թալանելու մասին»:
Ավելի վաղ, Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցում, Բաշար Ասադն իր աջակցությունն էր հայտնել Ուկրիանայում ՌԴ ռազմական գործողությանը: